Փաշինյան-Ալիև նոր դավադրություն․ ի՞նչ սցենար է պատրաստվում Հայաստանի դեմ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն է։

Վերջերս ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունից պարզվեց, որ աշնանը Մոսկվայում սպասվում է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ բանակցություններ։ Կա  անհանգստություն, որ մի նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ է դրվելու Հայաստանի առաջ, Փաշինյանը ստորագրելու է, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, որը լինելու է Հայաստանի ազգային, պետական շահերին հակասող  փաստաթուղթ։

«Ադրբեջանն արդեն բացահայտ ասել է, որ կա, այսպես կոչված, խաղաղության մասին պայմանագիր։ Կարծում եմ, որ իրենք (Փաշինյանն ու Ալիևը) որոշակի պայմանավորվածություն ունեն։ Ի՞նչ է նշանակում  խաղաղության մասին պայմանագիր։  Եթե Հայաստանը չի ներկայացրել իր առաջարկները, ապա դա անելու է հակառակորդ կողմը, և դրա հետ պետք է համակերպվի միջնորդը՝ Ռուսաստանը»,- ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ «Մենք»  հաղորդաշարի եթերում։ Սարգսյանը միաժամանակ շեշտեց՝ ամեն ինչ կախված է նրանից, թե սուբյեկտը՝ Հայաստանի Հանրապետությունն ինչպե՞ս է իրեն պահում։  «Բոլորը սկսել են մտածել, որ մենք այնքան անճար ենք, որ մեզ անընդհատ կարելի է պարտադրել»․ Սարգսյանը նկատեց, թե այսօր առավել քան մեզ հարկավոր է  ներքին համերաշխություն, քաղաքական  դաշտը՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, պետք է լինի միասնական։

Ասաց, թե  հայկական կողմը սպասվող բանակցություններին պետք է գնա սեփական  առաջարկներով, հակառակ դեպում, կհատնվենք շատ թույլ դիրքերում, և ստիպված կլինենք լինել միայն լսողի ու թշնամու առաջարկներն ընդունողի դերում։

Տեղեկացրեց, որ  Դեմկուսը հիմա աշխատում է ու պատրաստում առաջարկների փաթեթ,     դիմել են խորհրդարանական ընդդիմությանը՝ համագործակցության  համար։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։