Կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ բոլոր տնտեսվարողներին բերել հարկային դաշտ, անգամ տաքսու վարորդներին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե  արդյոք Կառավարության ընդունած որոշումով, որով հարկային դաշտ են բերվելու Էլեկտրոնային ծառայությունները, այդ ոլորտում թանկացում չի լինի, ասաց, որ խոսքը ԱԱՀ-ի մասին է, իսկ այն ճիշտ հաշվարկելու դեպքում չի առաջացնի ծառայությունների գնի աճ։

Ըստ նրա՝ մինչև տարեվերջ կառավարությունը պատրաստվում է բոլոր տնտեսվարողներին վերահսկողության դաշտ մտցնել, այդ թվում՝ անհատ տաքսիստներին։ Արդեն քննարկումներ են եղել տաքսի ծառայությունների ոլորտի հարկման վերաբերյալ։ Նախարարի խոսքով՝  տաքսի ծառայությունների որակի բարձրացման խնդիր կա, և եթե որակի և գնի համաչափ բարձրացում տեղի ունենա, այդ խնդիրը կլուծվի։