Վերաքննիչ դատարանը մերժել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին կալանքից ազատելու միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սիսիանի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Պաշտպանի խոսքով՝ իրենց համար սպասելի էր նման որոշումը։ «Մենք համոզված էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը նման որոշում կկայացնի։ Որոշումը ստանալուց և ծանոթանալուց անմիջապես հետո դիմելու ենք Վճռաբեկ դատարան»,- նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է Սիսիանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով։ Նա կալանավորվել էր հուլիսի 17-ին՝ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։