Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի նախագիծը կյանքի են կոչում

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» կառուցման նախագիծ են պատրաստում: Ինչպես հաղորդում է Minval.az-ը՝ այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ավտոճանապարհների վերանորոգման և շահագործման պետական գործակալության ղեկավարը:

Զուգահեռաբար ադրբեջանական կողմում ընթանում է Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ (Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ) ճանապարհահատվածի կառուցումը: Այն ճանապարհը կձգվի դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Ըստ հրապարակման՝ ճանապարհի երկարությունը կկազմի 123,8 կմ և կազմված կլինի երթևեկության 4-6 գծից: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին: