Այսպիսի հռետորաբանությունը Թուրքիայի կողմից հուշում է, որ մեր դեմ նոր ճնշումներ են կիրառվում ու կիրառվելու

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թուրքիայի համար լրջագույն վտանգ հանդիսացող անտառային հրդեհների ֆոնին երեկ տեղի է ունեցել Թուրքիայի անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Նիստից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունում հրդեհների մասին կա ընդամենը մեկ կարճ անդրադարձ։ Դրան զուգահեռ Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ տեղ է գտել Հայաստանի հասցեին հերթական սպառնալիքը, որը թարգմանաբար ներկայացնում եմ ստորև. «Հայաստանը պետք է թողնի իր ագրեսիվ հռետորաբանությունը ու գործողությունները և գնահատի Հարավային Կովկասում տևական ժամանակ անց ստեղծված խաղաղության և կայունության հնարավորությունը։ Կոչ ենք անում Հայաստանի ղեկավարությանը հավատարիմ մնալ պայմանավորվածություններին և զարգացնել համագործակցությունըտարածաշրջանի երկրների հետ»։

Այսպիսի հռետորաբանությունը Թուրքիայի կողմից հուշում է, որ մեր դեմ նոր ճնշումներ են կիրառվում ու կիրառվելու։ Կարելի է ենթադրել, որ այս անգամ ճնշումը միջանցքի հարցով է։ Անկախ ամեն ինչից, քանի Հայաստանի պետությունը թույլ է (առաջին հերթին՝ ազգային կառավարություն չունենալու պատճառով), այն շարունակելու է նման ճնշումների տակ լինել»։