Այսքանից հետո ինչ-որ մեկը դեռ կասկածո՞ւմ է, թե ով է պատասխանատու ու մեղավոր այս ամենում․ Շարմազանով
Факты- вещь упрямая.
2020-ի հոկտեմբերի 12-ին ապագա կապիտուլյանտների ղեկավարին ուղիղ ասել եմ՝ դիմի,խնդրի ՌԴ նախագահին օգտագործի իր լծակները պատերազմը դադարեցնելու համար,քանի որ հակառակ պարագայում հնարավոր է ունենանք ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներ։
Իսկ արդեն հոկտեմբերի 19-ին նա մեզ տեղեկացրել է,որ ստացել է առաջարկ «5 պլյուս 2 »տարբերակով դադարեցնել պատերազմը։
Ուղիղ հարց եմ տվել՝ այլ բովանդակությամբ առաջարկ եղել է սեպտեմբերի 27-ից մինչեւ այսօր/ այսինքն հոկտեմբերի 19-ը/. նա չի ասել, թե այլ առաջարկ եղել է /խոսքը Շուշիի եւ Հադրութի մասին է նաեւ/:
Հետագայում ՌԴ նախագահը հստակ հայտարարեց, որ հոկտեմբերի 19-20-ին առաջարկել է հայկական կողմին դադարեցնել պատերազմը, սակայն վերջինս չի համաձայնվել։
Ընդ որում, ՌԴ նախագահը նշել է, որ այդ պարագայում Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։
Այսքանից հետո ինչ-որ մեկը դեռ կասկածու՞մ է, թե ով է պատասխանատու ու մեղավոր այս ամենում։
Բարձր գոռալով չէ:
Факты — вещь упрямая.
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։