ՔՊ-ը թրքասերների հավաքածու է (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Ունենք պառլամենտական ճգնաժամ։ Արդեն 4 օր է՝ Ազգային ժողովը չի կարողանում ձևավորվել։ Միհրդատ Մադաթյանից հետաքրքրվեցինք, թե ինչով են պայմանավորված այս գործընթացները։ Ինչո՞ւ է իշխանությունը մեղադրում ընդդիմությանը ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրությունը չկայացնելու մեջ, արդյո՞ք այս ողջ գործընթացը ունի հստակ ուղղորդում։ Պարոն Մադաթյանը ընդգծեց, որ համոզված է ընդդիմության կուռ լինելու մեջ, և վստահ է, որ նրանց շարքերում բոլորը քվեարկել են, բոլորը տվել են իրենց ձայնը Իշխան Սաղաթելյանին, «խնդիր չկա, ամեն անգամ կդնեն Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, թող իրենք «տորմուզ» անեն»։

Անդրադարձ կատարեցինք նաև իշխանության կողմից կառուցողական լինելու կոչերին։ Մադաթյանը նշեց, որ կառուցողականությունը շոուներով հնարավոր չէ իրականացնել, որ ԱԺ ամբիոնից ծիծաղում են, մինչդեռ մեր գերիները դեռ գտնվում են Ադրբեջանում․ «Գերիները մնում են Ադրբեջանում բացառապես Նիկոլ Փաշինյանի պատճառով։

Մադաթյանը նաև հավելեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թրքասերների հավաքածու է․ «Ես ուրախ եմ, որ հայերի մեջ եղած թուրքերը հավաքվել են մի տեղ»:

Մանրամասները՝ տեսանյութում