Հայաստանն իր կարեկցանքն է հայտնում անտառային հրդեհներից տուժած Հունաստանին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր համերաշխությունը և կարեկցանքն է հայտնում ավելի քանի 80 անտառային հրդեհներից տուժած Հունաստանին:

ԱԳՆ-ն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:

«Խորապես վշտացած ենք Հունաստանի ողջ տարածքում բռնկված աղետալի անտառային հրդեհների մասին լուրերից։ Մենք համերաշխություն և կարեկցանք ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս տագնապալի պահին»,- նշված է գրառման մեջ:

Հունաստանը պայքարում է վերջին քառասուն տարվա ընթացքում ամենաուժեղ շոգերի հետևանքների դեմ։ Երկրի բազմաթիվ շրջաններում ջերմաստիճանը գերազանցում է  44 աստիճանը։ Անցած օրվա ընթացքում բռնկվել է ավելի քան 80 անտառային հրդեհ։ Ամենամեծը Աթենքից հյուսիս գտնվող Պարնիս լեռան ստորոտին է: վերջին տվյալներով, հրդեհի լեզուները մոտեցել են Օլիմպիական խաղերի «ծննդավայրին»՝ Օլիմպիա քաղաքին: