ՀՀ վարչապետի առաջին աշխատանքային այցը Իրան բավականաչափ կարևոր ուղերձ է կարող է պարունակել

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրել է.

«Վերանշանակվելուց հետո ՀՀ վարչապետի առաջին արտագնա աշխատանքային այցի ուղղությունը դեպի Իրան բավականաչափ կարևոր ուղերձ կարող է պարունակել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների և այդ համատեքստում ընդհանուր մարտահրավերների ու հետաքրքրությունների առկայության պայմաններում։

Երկու երկրներում նոր կառավարությունների ձևավորման գործընթացի մեկնակետից հնարավոր ամենաբարձր մակարդակով վերագործարկվող համագործակցությունը հետևողական շարունակականության ապահովման պարագայում, վստահաբար, նոր որակ կարող է հաղորդել ինչպես տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանում խախտված ընդհանուր բալանսի վերականգնման խնդրին»։