Մամուլի դեմ պատերազմ են հայտարարել, բայց պարտվելու են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են «Հանուն չորրորդ իշխանության» ՀԿ-ի նախագահ Բագրատ Մովսեսյանը, «Հանուն չորրորդ իշխանության» ՀԿ-ի անդամ, «Հրապարակ» օրաթերթի լրագրող Կորյուն Սիմոնյանը։

Օգոստոսի 2-ին ութերորդ գումարման ԱԺ-ն սկսելով իր աշխատանքները՝ սահմանափակումներ մտցրեց ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժի և աշխատանքային գործունեության համար։ Լրագրողները ստորագրահավաք նախաձեռնեցին՝ ի նշան բողոքի, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ դրանք սահմանափակումներ չեն, այլ լրագրողների աշխատանքի համակարգմանն ուղղված քայլեր։ Հաղորդման հյուրերը մեկնաբանեցին ՔՊ-ի այս նախաձեռնությունը՝ այն որակելով որպես ճնշման գործադրում լրատվամիջոցների նկատմամբ։

Խոսեցինք ընդհանրապես այս իշխանությունների կողմից լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների մասին, որոնց նպատակը, ըստ լրագրողների, ընդդիմադիր լրատվամիջոցները փակելն է կամ լռեցնելը։

Մանրամասները՝ տեսանյութում