Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահ

Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահ։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, հայտարարեց․

«ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 104-ը, անվավեր է ճանաչվել 1-ը։ Կողմ է քվեարկել 53, դեմ՝ 50 պատգամավոր»,-ասաց նա։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ այսպիսով՝ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել, և կանցկացվի ԱԺ փոխնախագահի նոր ընտրություն։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց՝ կրկին առաջադրում են Իշխան Սաղթելյանի թեկնածությունը։