Հունաստանում անտառային հրդեհները հասել են Աթենքի ծայրամասեր, բնակիչները տարհանվում են

Աթենքի հյուսիսային շրջաններում բնակիչները ստիպված են եղել լքելու իրենց տները, քանի որ անտառային հրդեհները հասել են բնակելի թաղամասեր։ Այս մասին հայտնում է «The Guardian» պարբերականը։

Հրդեհների հետևանքով Աթենքի երկնակամարում հսկայական ծխի ամպեր են կուտակվել, ինչը հանգեցրել է Տաթոյի մոտակայքում տարհանումների։ Ըստ իշխանությունների՝ 1987թ ի վեր Հունաստանում գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը։ Մայրաքաղաքի որոշ հատվածներում ջերմաստիճանը 42 աստիճան է։