Կյանքի ու մահվան պայքարից հետո՝ սոցիալական պայքար (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Արցախյան վերջին 2 պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանը։

Զինվորին սիրել ու գնահատելը միայն բաժակաճառով չէ։ Մեզնից յուրաքանչյուրը պարտական է պատերազմում իրենց անձը հայրենիքին նվիրած զինվորին։ Նրանցից շատերը այսօր մեզ հետ չեն և նույնիսկ չգիտեն, որ իրենց անձնազոհությունը պսակվել է պարտությունով և կապիտուլյացիայով։ Ինչևէ․․․ շատերը ստացել են վիրավորում պատերազմի ընթացքում, ինչի պատճառով բախվել են մի շարք սոցիալական խնդիրների։ Պարբերաբար հանդիպում ենք պատերազմի մասնակիցների հետ և փորձում լսելի դարձնել նրանց ձայնը, անդրադառնալ նրանց առջև ծառացած խնդիրներին։

Այսօր Մանուել Մանուկյանի հետ խոսել ենք այն սոցիալական և հոգեբանական խնդիրների մասին, որին բախվել է պատերազմից հետո։

Անդրադարձ ենք կատարել նաև խորհրդարանական ընտրություններին և արդեն իսկ ձևավորված խորհրդարանին։ Ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ գործող իշխանությունից և ինչ սպասել խորհրդարանական ընդդիմությունից։ Խոսել ենք նաև Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի այն դիտարկմանը, թե «դավաճանություն չի եղել, դավաճաններ չեն եղել, մենք կռվել ենք աշխարհի դեմ` ունենալով շատ սահմանափակ հնարավորություններ: Որևէ մեկի վրա հույս չդնեք, որ այդ մեկը գալով՝ կարող է մեր երկիրը կփրկի, փրկողները մենք ենք՝ այստեղ ապրողները»:

Մանրամասները՝ տեսանյութում