Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հրամանով Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար:

Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:

Հունանյանի կենսագրությունը՝ ստորև.

Ծնվել է 1986թ նոյեմբերի 19-ին, Երևանում։

Կրթություն և վերապատրաստում`

2004-2008թթ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ, որակավորումը՝ ֆիզիկոս, բակալավր,
2011-2013թթ. ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն,
որակավորումը՝ եվրոպագետ, մագիստրոս,
2011-2012թթ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոց, Դիվանագիտական կադրերի
պատրաստման դասընթաց,
2012թ Մեդիայի ու հաղորդակցության դասընթաց ճգնաժամային
կառավարման ոլորտում (Շպից),
2012թ Ռուսաստանի արդի արտաքին քաղաքականությունը հիմնական
միտումները ու գերակայությունները (Մոսկվա),
2019թ Կշիշտոֆ Սկուբիշևսկու անվան հետազոտական կրթաթոշակ ու եռամսյա
հետազոտական աշխատանքներ (Վարշավա):
Աշխատանքային գործունեություն`
2012-2013թթ. ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության կցորդ,
2013-2017թթ. Թուրքմենստանում ՀՀ դեսպանության կցորդ, ապա` երրորդ
քարտուղար,
2017թ հոկտեմբերդեկտեմբեր ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության
վարչության երրորդ քարտուղար,
2017-2018թթ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի
(ՖԱՍԹ) ցանցային համագործակցության պատասխանատու,
2018-2020թթ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հրավիրյալ դասախոս,
2018-2020թթ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար,
2020-2021թթ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական,
2021թ օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող
Արմեն Գրիգորյանի հրամանով նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար:

Պարգևներ՝
ՀՀ վարչապետի հուշամեդալ։

Օտար լեզուների իմացություն`
անգլերեն, ռուսերեն, լեհերեն։

Ընտանեկան կարգավիճակ՝
ամուսնացած չէ: