Վարանդայից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացրած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։

ԱԻՊ ծառայությունից հայտնում են, որ նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այսպիսով, զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածներից տարհանվել է 1630  աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծռայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։