«Նիկոլենք» դիմելաձևը՝ թեժ վիճաբանություն առաջացրեց ԱԺ-ում (տեսանյութ)

Ինչ եք կարծում, ինչո՞ւ էին նիկոլենք անընդհատ գլուխ գովում, որ իրենք մասնակցել են ապրիլյան պատերազմի բուն մարտական գործողություններին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին «Հայաստան» խմբակցության Արեգնազ Մանուկյանը ԱԺ-ում հարց ուղղեց նույն խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

«Նիկոլենք» արտահայտությունն ակնհայտ դուր չեկավ իշխող խմբակցության պատգամավորներին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

«Սովորեք ճշմարտությունը լսել, այսուհետ այդպես է լինելու»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ի պատասխն Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես ձեզ խնդրում եմ կոռեկտ մնալ, վարչապետին անունով, անունը ձևափոխելով կամ որևիցե այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ»:

Մանրամասները՝ տեսանյութում