Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 280 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230 993-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 մարդ․ մահացածների ընդհանուր թիվը 4625 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Օգոստոսի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1122 է: Մահվան դեպքերի ընդհանուր  թիվը հասել է 5747-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 149 է, ընդհանուր առողջացածներինը՝ 220 438, փաստացի բուժվողներինը՝  4808 (մեկ օրում ավելացել է 127-ով): Մեկ օրում արվել է 6897 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 364 854 թեստ: