Ռուս խաղաղապահները հումանիտար-բժշկական օգնություն են տրամադրել Մարտակերտի շրջանի բնակիչներին. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հումանիտար-բժշկական ակցիայի շրջանակում օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի առանձին բնակավայրերի բնակիչներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է, խաղաղապահներնը բարեգործական հիմնադրամներից ստացված ընդհանուր առմամբ ավելի քան 4 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Չափար գյուղի բնակիչներին`խոհանոցային և պարենային փաթեթների տեսքով:

Ռուսախական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը հայտնել է, որ բարեգործական ակցիային մասնակցել է 27 ընտանիք` 11 բազմազավակ և 16 հարկադիր տեղահանված ընտանիք: Բացի այդ, բուժօգնություն է տրամադրվել ավելի քան 120 մարդու:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։