ՔՊ-ն 71 ձայնով Հակոբ Արշակյանին ընտրեց ԱԺ փոխնախագահ

Հայտարարված ընդմիջումից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ 107 պատգամավորից ԱԺ փոխնախագահի ընտրության քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր:

71 կողմ ձայներով Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ:

ԱԺ նախագահությունում զբաղեցնելով իր տեղը՝ Հակոբ Արշակյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար: