Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ինչպես հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, մայրաքաղաքում  օգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 7-ի և 8-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 7-ին և 8-ին` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: