Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել

Օգոստոսի 4-ի գիշերը և առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը։