Իրականացվում է լրագրողների ահազանգերի ուսումնասիրություն․ ՄԻՊ

Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը երեկվանից նախաձեռնել է ուսումնասիրություն՝ հրատապության սկզբունքով:

Իրականացվում է լրագրողների ահազանգերի, դիմումների, պաշտոնական հրապարակային պարզաբանումների, ինչպես նաև միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն:  Ահազանգերը քննարկվել են լրագրողների հետ, պաշտոնական պարզաբանումներ են հայցվել Ազգային ժողովից:

Ուսումնասիրության արդյունքներով  Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը կհրապարակվի առաջնահերթության սկզբունքով: