Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է պարգևատրման արարողության ժամանակ արծաթե մեդալը կրել

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է կրել օլիմպիական խաղերում նվաճած արծաթե մեդալը՝ մրցավարությունից դժգոհության պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ -ը:

Ալեքսանյանը ՏԱՍՍ -ին հայտնել է, որ դժգոհ է մինչև 97 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտի մրցավարությունից, որտեղ 1: 5 հաշվով պարտվել է ռուս ըմբիշ Մուսա Եվլոևին: Նա հայտարարել է, որ «հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից»: