Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը նվաճեց արծաթյա մեդալ

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում նվաճեց արծաթե մեդալ։

Եզրափակչում Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ և պարտվեց 1։5 հաշվով։

Արթուր Ալեքսանյանը նախորդ գոտեմարտում ձախ ոտքի մկանային վնասվածք էր ստացել, և հենց մեկնարկում զգացվում էր, որ մարզիկը ցավի զգացում ունի։

Այսպիսով Ալեքսանյանը դարձավ արծաթե մեդալակիր։