Արմեն Սարգսյանը փոխվարչապետ և 6 նախարարներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Գրիգորյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում:

ՀՀ նախագահն իր հրամանագրերով փոխվարչապետ ևս 6 նախարար է նշանակել:

Մասնավորապես, նշանակվել են հետևյալ նախարարները.

Առողջապահության նախարար՝ Անահիտ Ավանեսյան

ԿԳՄՍ նախարար՝ Վահրամ Դումանյան

Արտակարգ իրավիճակների նախարար՝ Անդրանիկ Փիլոյան

Էկոնոմիկայի նախարար՝ Վահան Քերոբյան

Ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյան

Արդարադատության նախարար՝ Կարեն Անդրեասյան