Լրագրողներն ԱԺ-ում ստորագրահավաք են իրականացնում՝ պահանջելով չեղարկել սահմանափակումները

Խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն այս պահին ստորագրահավաք են իրականացնում՝ պահանջելով չեղարկել լրագրողների տեղաշարժի հետ կապված սահմանափակումները:

Լրագրողները նաև նպատակ ունեն փակ հանդիպում ունենալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, նրա հետ քննարկելու այն հարցը, թե ինչ նպատակ է հետապնդում լրագրողների խորհրդարանում աշխատանքի սահմանափակումները:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է՝ ընթանում է 8-րդ գումարման ԱԺ նիստերը, և այդ լրագրողների տեղաշարժը հսկվում է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից, իսկ առաջիկայում որոշում կա` ընդհանրապես արգելել լրագրողներին մուտք գործել խորհրդարանի շենք, լինել միջանցքներում, հարցազրույցներ իրականացնել հայրենի օրենսդիրների հետ: