Այս իշխանության նպատակն է ամեն կերպ փակել Արցախի էջը․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

Այս իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի մոռացվի ամեն ինչ՝ և՛ Արցախը, որպես առաջնային օրակարգի հարց, և՛ պատերազմը, պատերազմի զոհերը, դրանում մեր գրանցված կորուստները՝ մարդկային և տարածքային առումով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց  «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս իշխանության համար Արցախի հարցը որևէ ձևով առաջնային օրակարգում գոյություն չունի, եթե դրանք կան որոշակի հայտարարություններում կամ փաստաթղթերում, ունեն ֆորմալ բնույթ։ Այս իշխանության նպատակն է՝ ամեն կերպ փակել Արցախի էջը և անցնել իրենց համար առաջնային օրակարգ համարվող թեմաներին»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում