Ռուբեն Ռուբինյանը ՍՏԵԼ Է, նշելով, որ նախորդ գումարման ԱԺ-ը վերջին անգամ պարգևավճար է ստացել 2020-ի հունվարին

Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ պարգևավճարների մասին հարցին, ՍՏԵԼ Է, նշելով, որ նախորդ գումարման ԱԺ-ն վերջին անգամ պարգևավճար է ստացել 2020-ի հունվարին։

Այո, նախորդ գումարման ԱԺ-ը հունվարի 17 աշխատանքային օրերին և փետրվարին կատարած աշխատանքների համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 235 միլիոն դրամի կամ 495 հազար ԱՄՆ դոլարի չափով։

Բայց Արարատ Միրզոյանի՝ 03․03․2020 թ․ Կ-38-Ա կարգադրությամբ պատգամավորները նույնպես պարգևատրվել են, որի ընդհանուր չափը կազմել է 61․149․110 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 125.000 ԱՄՆ դոլարին։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից