Ռուբեն Ռուբինյանը ձախողել է ՀՀ խորհրդարանական դիվանագիտությունը․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայում գիտական գործունեություն է ծավալել և հենց այդ տողը իր կենսագրականից շատ երկար ժամանակ հանված է եղել, որը ինձ համար կասկածելի է եղել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Ռուբեն Ռուբինյանը ձախողել է ՀՀ խորհրդարանական դիվանագիտությունը, մենք այդպիսին չունենք, եթե չեմ սխալվում ՀՀ պատմության մեջ ամենամեծ ուղևորությունների բյուջե ունեցած ԱԺ-ի խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությունը զրո է, եթե չասեմ մինուս»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում