Միացյալ Նահանգները խնդրել է 24 ռուս դիվանագետի լքել երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը

ԱՄՆ-ը ռուսական կողմին է փոխանցել 24 դիվանագետների ցուցակ, որոնք պետք է լքեն երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը վիզայի ժամկետը լրանալու պատճառով:  Այս մասին հայտնել է Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը՝ «National Interest»-ին տված հարցազրույցում:

«Մենք ստացել ենք 24 դիվանագետի ցուցակ, որոնք, ինչպես սպասվում է, կլքեն երկիրը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 3-ը: Գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման, որովհետև Վաշինգտոնը հանկարծակի խստացրել է վիզաների տրամադրման գործընթացը»,- ասել է դեսպանը: