Արամ Ա Կաթողիկոսը հրավիրվել է G20 ֆորումին որպես հիմնական բանախոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես հիմնական բանախոս: Այս մասին տեղեկանում ենք Մեծի տանն Կիլիկիո ֆեյսբուքյան էջից։

«Վեհափառ Հայրապետ Արամ Ա-ն հրավիրվել է որպես հիմնական բանախոս՝ մասնակցելու G20 երկրների միջկրոնական ֆորումին։ Կաթողիկոս Արամ 1-ինը կխոսի «Կրոնական առաջնորդների ու ինստիտուտների դերը՝ Արաբական տարածաշրջանում ճգնաժամի արձագանքման հարցում» թեմայով»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ G20 Միջկրոնական ֆորումը տեղի կունենա Իտալիայի Բոլոնիա քաղաքում սեպտեմբերի 12-14-ին, որին կմասնակցեն կրոնական առաջնորդներ, գիտնականներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։