Առաջ ենք գնում․ Սիմոնյանը՝ անվտանգության միջոցառումների մասին (տեսանյութ)

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ԱԺ-ում անվտանգության միջոցառումներին և լրագրողների աշխատանքը սահմանափակելուն՝ նշեց, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով։

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ նախորդ գումարման ԱԺ-ում անվտանգային նման միջոցառումներ չեն եղել, պատգամավորը նշեց․ «Առաջ ենք գնում։ Ազգային ժողովի շենքում տարբեր փոփոխություններ ենք ունենալու»։

Մանրամասները՝ տեսանյութում