Գառնիում տեղի կունենա Մոսկվայի փողային նվագախմբի բարեգործական համերգը

Մոսկվայի փողային նվագախմբի անմոռանալի համերգը՝ Գառնիում Օգոստոսի 13-ին՝ ժամը 19։00-ին, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Գառնի» պատմամշակութային տաճարում տեղի կունենա յուրօրինակ բարեգործական համերգ՝ Մոսկվայի փողային նվագախմբի մասնակցությամբ: Ծրագրում կհնչեն Ա․ Խաչատրյանի, Ա․ Բաբաջանյանի, Կ․Դեբյուսի, Ի․ Ֆ․ Ստրավինսկու, Է․ Գրիգի և այլոց ստեղծագործությունները։ Միջոցառման ընթացքում կցուցադրվեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների ձեռքի աշխատանքները։ Կլինի նաև ցուցահանդես-վաճառք, որը ո՛չ միայն հնարավորություն կտա մասնակիցներին վաստակել իրենց աշխատանքների արդյունքները, այլև խթան կհանդիսանա նրանց էլ ավելի ներգրավմանը ներկայիս հետպատերազմյան կյանքին։ Համերգից ստացված հասույթով միջոցառման կազմակերպիչները նախատեսում են նաև երաժշտական գործիքներ ձեռք բերել Հադրութից և Շուշիից տեղահանված ու Հայաստանի տարբեր մարզերում ու քաղաքներում բնակվող այն երեխաների համար, ովքեր ուսանել են Արցախի Հանրապետության երաժշտական դպրոցներում և հիմա ունեն երաժշտական գործիքների կարիք։