Հայաստանի նվաստացումը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը իշխանության է (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն է։

Այսօր մեկնարկեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: Հիշեցնենք, խորհրդարանում երեք քաղաքական ուժեր են՝ իշխանական «Իմ քայլը»,  ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները: Խորհրդարանն ունի 107 պատգամավոր, որից 71-ը՝ իշխանական պատգամավորներ են։

Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը, «Մենք» հաղորդման ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչ կարող ենք ակնկալել նոր խորհրդարանից՝  արմատական  ընդդիմությունից, կարո՞ղ է արդյոք վերջինս կանգնեցնել Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները, ի զորու կլինի՞ կանխել այն հակահայ փաստաթղթերի ստորագրումը, ինչին պատրաստվումէ Նիկոլ Փաշինյանը, ասաց․ «Ունենք նոր խորհրդարան, բայց, ցավոք, այդ նոր խորհրդարանը վերընտրեց այն նույն  վարչապետին՝ Փաշինյանին, որի պատճառով մենք կորցրինք Արցախի 75 տոկոսը, ունեցանք մարդկային կորուստներ՝ 5-7000 զինվոր, ունենք ռազմագերիներ, որոնք 8 ամիս է՝ չեն կարողանում վերադառնալ Հայաստան, որի շնորհիվ այսօր ՀՀ-ն գտնվում է այնպիսի վիճակում, որպիսին չի եղել մեր անկախության 30 տարիների ընթացքում։  ՀՀ նվաստացումը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը  իշխանության է»։

Հովհաննիսյանը համոզված է, քանի դեռ Փաշինյանն է ՀՀ վարչապետը, մենք ունենալու ենք թե՛ մարդկայնին, թե՛  տարածքային կարուստներ։

Հովհաննիսյանը համոզված է, փողոցով իշխանության եկածին միայն փողոցով պետք է քշել։

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի այն մտքին, թե՝ մեր օրակարգը չի փոխվել և մենք խորհրդարանում աշխատելու ենք, որպեսզի հեռացնենք այս ազգադավ իշխանությանը, Անդրանիկ Հովհաննիսյանն ասաց․ «Շատ լավ է, որ ընդդիմության օրակարգը չի փոխվել, բայց  ինչպե՞ս են պատրաստվում դա անել։  Ընդդիմությունն իր փոքրաթիվ մանդատներով չունեն իրավական ուժ, որպեսզի կանգնեցնեն այս դավաճաններին»։

Հարցազրույցը ամբողջությամբ դիտեք տեսանյութում։