Արթուր Դավթյանը անկախության լրջագույն դեֆիցիտ ունի․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ Արթուր Դավթյանը, որպես իրավաբան՝ իր գիտելիքների տեսանկյունից, պատրաստված իրավաբան է։ Որպես գլխավոր դատախազ՝ անկախության լրջագույն դեֆիցիտ ունի։

«Այդ անկախության դեֆիցիտը նրանում է, որ Արթուր Դավթյանը միայն վերջին երկու տարիների ընթացքում երկու անգամ ստացավ իր կոչման բարձրացում։ Դուք տեղյակ եք, թե քանի անգամ է ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը գնում Դատախազությունում շնորհավորանքներ անում, մեդալներ բաժանում, պատվոգրեր տալիս»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում