Տոկիո-2020․ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է, Կարապետ Չալյանը պարտություն կրեց

97 կգ քաշային ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 4-1 հաշվով հաղթեց իրանցի ըմբշամարտիկ Մոհամադհադի Սարավիին:

Նա 2-րդ անգամ եզրափակչում կպայքարի Օլիմպիական ոսկու համար:

Ոսկե մեդալի համար Արթուր Ալեքսանյանը գոտեմարտելու է ռուս Մուսա Եվլոևի հետ. եզրափակիչը կկայանա օգոստոսի 3-ին: 

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում 1-6 հաշվով ցավալի պարտություն է կրել Ղրղզստանի ներկայացուցչից։

Չալյանն իր առաջին Օլիմպիական խաղերում չի կարողացել դուրս գալ եզրափակիչ ու վաղը՝ օգոստոսի 3-ին, կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Աղբյուր` ArmSport.am