Թուրքիայում անտառային հրդեհները չեն մարում. BBC-ն տեսանյութ է հրապարակել` ինչպես են զբոսաշրջիկները փախչում ափամերձ հանգստավայրերից

Թուրքիայում օրեր շարունակ փորձում են մարել երկրի հարավային շրջաններում տարածվող անտառային հրդեհները, որոնք հասել են առողջարանային քաղաքներին: Այս մասին գրում է BBC News-ը` տեսանյութ հրապարակելով, թե ինչպես են մարդիկ փախչում հանրահայտ զբոսավայրերից:

Զբոսաշրջիկները փորձում են մեքենաներով և նավակներով հեռանալ կրակների ճիրաններում հայտնված ափամերձ հանգստավայրերից, որտեղ կարմիր երկինքը պատվել է կրակից բարձրացող ծխով:

Հիշեցնենք, որ նախօրեին տարհանվել էին Մարմարիս, Անթալիա, Բոդրում և այլ քաղաքների մի շարք հյուրանոցների զբոսաշրջիկներին:

Աղբյուրի տվյալներով`արդեն հաջողվել է մեկուսացնել կրակի 120 օջախ, սակայն հրշեջները շարունակում են պայքարել տարածվող կրակի դեմ: Հայտնի է, որ տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը երկրում հասել է 8-ի: