Իշխանությունը չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը․պետք է ազնվորեն դա խոստովանի և հեռանա (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ ութերորդ գումարման «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, նշեց, որ երկրի անվտանգության պատասխանատուն իշխանությունն է, եթե իշխանությունը չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, ապա պետք է ազնվորեն դա խոստովանի և հեռանա։

Անդրադառնալով ԱԺ-ում անվտանգության աննախադեպ միջոցառումներին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ կա երկու տարբերակ, որ կա՛մ այս իշխանությունները ուզում են այս ճանապարհով, իրենց պատկերացմամբ, ազդել ընդդիմության նյարդերի վրա, կա՛մ ուղղակի իրենք սարսափած են ընդդիմությունից։

Մանրամասները՝ տեսանյութում