Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՇՄ նախարար․ վարչապետն առաջարկներ է ներկայացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնին, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակաի միջավայրի նախարար։

Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանն այսօր ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Սուրեն Պապիկյանն այժմ կատարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները։