Մեր գոյության երաշխիքը բանակն է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Լճափ» ջոկատի հրամանատար, Արիության համար շքանշանի կրկնակի ասպետ, արցախյան 3 պատերազմների մասնակից Լևոն Գևորգյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք սահմանային լարվածության, հայ-ադրբեջանական սահմանին ռուսական զորքերի տեղակայման մասին։

Անդրադարձանք հայկական բանակի լինելության խնդրին, իշխանությունները որդեգրել են բանակը կազմալուծելու քաղաքականություն, ինչի հիմքերն արդեն դրվում են, ի՞նչ վտանգներով է դա հղի մեր պետության համար։

Լևոն Գևորգյանը խոսեց նաև պատերազմի օրերին իրենց պարտականությունները կատարած զինվորականներին աշխատավարձերը չվճարելու մասին, մինչդեռ օրերս քաղաքապետարանում որոշում կայացվեց զգալիորեն բարձրացնել կառույցի և ՏԻՄ ղեկավարների աշխատավարձերը։

Մանրամասները՝ տեսանյութում