Սրանց ցինիզմը չափ ու սահման չունի

Աննա-Էրատոն, ում ամուսնու կողմից դիտավորյալ սանձազերծած և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բոլոր առաջարկները միտումնավոր մերժած, որի արդյունքում սարսափելի մարդկային,տարածքային, նյութական և բարոյական մեծ կորուստներ ունեցանք, առանց ամաչելու Եռաբլուրից լուսանկար է հրապարակել և «բացահայտել», որ նրանք այդ տղաներին «հզոր, արդար և ծաղկուն հայրենիք են պարտք»…

Պարզվում է, Աննա-Էրատոն սա հասկացել է պատերազմից 8 ամիս անց, այլ ոչ թե բունկերում, որտեղ պետք է չգտնվեր, բայց, ըստ նրա ամուսնու, բարոյական աջակցություն էր ցուցաբերում գեներալներին և առաջին իսկ օրվանից տեղյակ է եղել մեր վիճակի մասին և մատը մատին չի տվել, որ պատերազմն օր առաջ կանգնի,որ մեր զինվորները չզոհվեն և մեր հայրենիքը չունենա տարածքային և նյութական ահռելի կորուստներ…

Ի դեպ, Աննա՛, լինելով կապիտուլիանտ և թուրքի կողմից ծնկված, Նիկոլդ չի կարող Հայաստանը դարձնել հզոր և ծաղկուն, իսկ արդարի մասին խոսք լինել չի կարող…

Պարտվածը երբեք չի կարող փոխել աղետալի գործընթացները, որոնք սկսվում են պարտությունից հետո և որը մենք ունկնդրում ենք ամեն օր…

Աննա֊Էրատո, մոլագարի նման մի տեղադրի ձեր զոհաբերածների շիրիմների լեւսանկարները, գնա լավ առիթով մի տեղ լուսանկարվի ու դրանք տարածի…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից