Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունը ստանձնել է անտառների հրդեհման պատասխանատվությունը

Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Կրակի երեխաներ» կազմակերպությունն իր վրա է վերցրել երկրում անտառային հրկիզումների կազմակերպման պատասխանատվությունը։

Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Yeni Şafak թերթին:

Նշվում է, որ կազմակերպությունը կապված է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։

Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ նրա կողմնակիցները գնացել են անտառները հրկիզելու, քանի որ թուրքական ռեժիմը չի հասկանում ոչ մի այլ լեզու, ուստի ժամանակն է նրան ծնկի բերել կրակով: