«Եղնիկներ» զորամասի 2-րդ գումարտակում հարգանքի տուրք են մատուցել պատերազմներում գումարտակի զոհված զինծառայողների հիշատակին

Հուլիսի 30-ին լեգենդար «Եղնիկներ» զորամասի 2-րդ գումարտակում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում գումարտակի զոհված զինծառայողներին նվիրված հուշաքարի և արցախյան երկու պատերազմներում գումարտակի զոհված զինծառայողներին նվիրված փոքրիկ պուրակի բացումը։

Նկարում` հուշաքարն է, պուրակը, գումարտակի զինծառայողները, որոնց ձեռքերով էլ կառուցվել է պուրակը և գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ս․ Բազիկյանը, ով ի տարբերություն այլոց՝ չնահանջեց, արեց անհնարինը, բայց մինչև վերջ պահեց Թալիշ-Մատաղիսի հանձնումից հետո կրկնակի մեծացած իր հատված առաջնագիծը և պահում է առ այսօր։

Բարի ծառայություն, տղե՛րք։

 

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից։