Եվրամիությունում սպառնացել են դադարեցնել Վրաստանի ֆինանսավորումը

Վրաստանը կարող է զրկվել Եվրամիության ֆինանսական աջակցությունից, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չվերադառնա ընդդիմության հետ ձեռք բերված պայմանավորվածության կատարմանը՝ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը՝ փոխանցում է РИА Новости-ն:

««Վրացական երազանքին» կոչ եմ անում վերադառնալ համաձայնությանը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կլինի, եթե Վրաստանը չկատարի այն: Մենք դեռևս մարտ ամսին ենք քննարկել մակրոֆինանսական տրանշի դադարեցումը, և, գործընկերներիս արձագանքից ելնելով, ես կարող եմ եզրակացնել, որ նրանք իրապես մտածում են այդ մասին»,- նշել է եվրախորհրդարանականը:

Նա չի բացառել, որ եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը կարող են այդ հարցում համատեղ գործել: