Թալիբները կրկին հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ-ի գրասենյակի վրա

«Թալիբան» արմատական շարժման զինյալները կրկին հարձակվել են Աֆղանստանի Հերաթ քաղաքում ՄԱԿ-ի առաքելության գրասենյակի վրա, ինչի մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ֆավադ Ամանը, գրում է mk.ru-ն:

Նրա խոսքով՝ թալիբները կրկին հարձակվել են ՄԱԿ -ի գրասենյակի վրա Գուզարի շրջանում: Այժմ Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը պայքարում են զինյալների դեմ:

Հուլիսի 30-ին հարձակում է գրանցվել երկրի հյուսիս-արևմտյան Հերաթում գտնվող ՄԱԿ-ի հիմնական ենթակառուցվածքային համալիրի վրա: Արդյունքում զոհվել է մեկ ոստիկան:

Կառավաական ուժերի և թալիբների միջև բախումներն ավելի հաճախակի են դարձել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, որն ապրիլի 14-ին ազդարարել է ամերիկյան պատմության մեջ ամենաերկարատև արտասհամանյան ռազմարշավը` Աֆղանստանում առաքելությունն ավարտելու որոշման մասին: Հուլիսի 13-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 95 տոկոսով ավարտել է իր զորքերի դուրսբերումը: Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել են, որ «Թալիբանը» սաստկացնում է հարձակման տեմպերը: