Աֆղանստանում թալիբների ու կառավարական զինված ուժերի միջև մարտեր են ընթանում երեք խոշոր քաղաքների համար

Աֆղանստանի կառավարական ուժերի ու «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների միջև լուրջ մարտեր են ընթանում երկրի հարավային ու արևմտյան երեք խոշոր քաղաքների համար՝ փոխանցում է BBC-ն:

Աֆղանստանից օտարերկրյա զորքերի՝ մինչև սեպտեմբեր դուրսբերման մասին հայտարարելուց հետո թալիբ գրոհայիններն արագ կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել գյուղական բնակավայրերը: Հումանիտար ճգնաժամի ֆոնին այս երեք խոշոր քաղաքների ճակատագիրը կարող է բեկումնային լինել:

«Թալիբան» արմատական շարժումն արդեն գրավել է Աֆղանստանի տարածքի գրեթե կեսը, ներառյալ՝ Իրանի ու Պակիստանի հետ շահավետ սահմանային անցակետը: