Ֆրանսիացի պատգամավորը կիսվել է Արցախում արված լուսանկարների մասին ռեպորտաժով (տեսանյութ)

Ֆրանսիացի քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Անտուան Ագուջյանի՝ Արցախում արած լուսանկարները:

«Մինչ մենք կենտրոնացած ենք COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում «Սանիտարական անցաթղթի» կիրառման վրա, ցանկանում եմ կիսվել Անտուան Ագուջյանի կողմից Արցախում արված սրտաճմլիկ լուսանկարներով», – նշել է Բուայեն՝ գրառմանը կցելով լուսանկարչի աշխատանքը ներկայացնող ռեպորտաժը: