Վարանդայում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն. Արցախի ՊՆ

Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները հուլիսի 30-ին շարունակել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները Վարանդայի (Ֆիզուլի)  շրջանում՝ հայտնաբերելով և տարհանելով մեկ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնեցին Արցախի պաշտպանության նախարարութան մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հայտնաբերված զինծառայողի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն: