Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում

Բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 18:00-ից, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝ Հայաստանի գրողների միությունից Երևանի քաղաքային պանթեոն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը: