Լուկաշենկոն հայտնել է, թե որ դեպքում ռուսական զորքեր կտեղակայվեն Բելառուսում

Բելառուսում ռուսական ռազմաբազա տեղակայելու մասին հարցը երբեք չի քննարկվել նախագահների մակարդակով: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին հայտարարել է բելառուս առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հասարակական-քաղաքական իրավիճակի շուրջ արդիական հարցերի քննարկմանը նվիրված հանդիպման ժամանակ:

Երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արևմուտքում հերթական անգամ մտահոգվել են ռուս-բելառուսական զորավարժություններով, որոնք անցկացվելու են սեպտեմբերին:

«Առնվազն ծիծաղելի է լսել դա: Որքա՞ն զորավարժություններ են նրանք իրականացրել մեր սահմանների մոտ: Նրանք քննադատում են մեզ. Լուկաշենկոն ուզում է ռուսական ռազմաբազա տեղակայել Բելառուսի տարածքում: Մենք չենք բողոքում չէ՞, որ նրանք բազմաթիվ նման բազաներ են ստեղծել Եվրոպայում: Ինչո՞ւ եք մեզ նման հարցադրումներ անում: Երբեք նախագահների մակարդակով այդ հարցը չի քննարկվել, նախևառաջ այն պատճառով, որ դրա անհրաժեշտությունը չկա ժամանակակից սպառազինման պարագայում»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ Լուկաշենկոն կարծիք է հայտնել. «Եթե դա անհրաժեշտ լինի Միութենական պետության համար, որը մենք հիմա ստեղծում ենք, Բելառուսի և Ռուսաստանի անվտանգության համար այստեղ զինված ուժեր տեղակայել՝ սպառազինման բոլոր տեսակներով, դրանք անհապաղ կտեղակայվեն»